Ինչքան էլ ամռանը թվերը նվազեն, չի նշանակում՝ աշնանը կամ ձմռանը կրկին բռնկումներ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

արսեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան կառավարության ասուլիսի ժամանակ ասել է, որ վարակի առկայությունը դեռ բավական չէ ասելու համար՝ այն տարածվո՞ւմ է տաք եղանակին, թե՞՝ ոչ։

«Տաք կլիմայական գոտիների երկրներում վիրուսի տարածումը ավելի դանդաղ է։ Իհարկե, բոլոր ռեսպիրատոր վիրուսների դեպքում էլ այդպես է, նրանք ամռանը չեն վերանում, բայց դրանց հիվանդացության թվերը կտրուկ անկում են ապրում։ Ինչքան էլ լավատեսական լինի այն հանգամանքը, որ ամռանը թվերը կնվազեն, բայց դա չի նշանակում, որ աշնանը կամ ձմռանը կրկին մեծ բռնկումներ չեն լինի», - ասել է նախարարը, ապա հավելել, որ պետք է պատրաստվենք թե՛ ամռանը, թե՛ գալիք աշնանը, թե՛ ձմռանը: