Կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը լավ է․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News        

երեխա

              

Կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը լավ է հակառակ տեղեկատվություն չունեմ, դպրոցահասական երեխաների շրջանում ծանր վիճակում գտնվող անձ չկա, նրանք նույնպես լավ են։ Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հավելել է, որ ծանր վիճակում գտնվող երեխաներ նույնպես չկան։

«Մշտապես ուշադիր ենք բոլոր երեխաների նկատմամբ, սակայն հատկապես այս օրերին պետք է առավել քան ուշադիր լինենք իմունային անբավարարություն ունեցող կամ քիմիաթերապիա ստացող երեխաների նկատմամբ։ »,- ասել է Թորոսյանը։

Առողջապահության նախարարն ընդգծել է, որ թեստավորման չափանիշներում երեխաները հատուկ տեղ ունեն։