Էրդողանը դիմել է թյուրքական պետություններին հետհամաճարակային շրջանին պատրաստվելու կոչով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News    

էրդողան

                 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թյուրքական երկրների առաջնորդների վեհաժողովի վիդեոկոնֆերանսի ելույթի ընթացքում կոչով դիմել է թյուրքական պետություններին։ Գրել է Ermenihaber-ը։

Խոսելով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում արված և արվելիք քայլերի մասին՝ Էրդողանը մասնավորապես շեշտել է, որ պետք է պատրաստվել հետհամաճարակային շրջանին, քանի որ վաղ թե ուշ այս համաճարակը հաղթահարվելու է։

Թուրքիայի նախագահն արտահայտել է այն միտքը, որ համաշխարհային տենտեսական ճգնաժամն անխուսափելի է և համաճարակի պատճառով իրականացվող սահմանափակումները բացասաբար են անդրադառնում նաև թյուրքական երկրների միջև իրականացվող առևտրի վրա։

Էրդողանը հայտնել է նաև, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև գործող երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր է հասցնել մինչև Միջին Ասիա։ Օրական կտրվածքով 3500 տոննա բեռ տեղափոխել կարողանալու համար Թուրքիայի նախագահի խոսքով աշխատանքները շարունակվում են։