Վարչապետը պաշտոնից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Կարախանյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արամ Կարախանյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ: