Եթե հասարակության սոցիալական խնդիրը լուծված լինի, նախանձությունն ու ատելությունը կնվազի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

«26.500 դրամով միայն հաց կամ մակարոնեղեն կարելի է գնել, բայց պետությունն այս քայլով բարձրաձայնում է չգրանցված աշխատողների խնդիրն ու հորդորում ՝ դուրս գալ ստվերից»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով պետության կողմից աշխատավայրում չգրանցված ծնողների անչափահաս զավակներին տրվող մեկանգամյա օգնության մասին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Լուսինե Բադալյանը:

Նա կարծում է, որ, այսպես թե այնպես, նախարարը  և ուսուցիչը տարբեր աշխատավարձեր պետք է ստանան, բայց նրանց աշխատավարձի շատ մեծ տարբերությունը բևեռացման չպետք է հանգեցնի: «Եթե հասարակության սոցիալական խնդիրը լուծված լինի, նախանձությունն ու ատելությունը կնվազի»,- ընդգծում է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։