Հորդորում եմ ննջեցյալների շիրիմներին այցելել ընտանիքի անդամներով. Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ

Ինչպես գիտեք ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Իսկ դրան հաջորդող օրը՝ ապրիլի 13–ին, նշվում է Սուրբ Զատիկի մեռելոցը:

Հորդորում եմ այդ օրերին զերծ մնալ բազմամարդ հավաքույթներ կազմակերպելուց, ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանիքի անդամներով։

Հարգելի քաղաքացիներ, այս ամենն արվում է բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով:

Մնացե՛ք տանը:

Առողջ եղե՛ք»: