Տեր-Պետրոսյանը զինադադար է առաջարկել Սերժ Սարգսյանին և Քոչարյանին․ նոր գործընթաց է սկսվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զինադադար է առաջարկում իշխանության քննադատներին՝ սակարկությունների տեղ թողնելով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա կարծիքով՝ քաղաքական նոր գործընթացների սկիզբ է դրվում, և առաջին նախագահը պատահական չէ վիճակը պատերազմական բնութագրել՝ ցույց տալով, թե ովքեր կլինեն մեղավորները, եթե պարտված դուրս գանք դրանից։ 

Խոսելով ՏԵր-Պետրոսյանի՝ Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու կոչի մասին՝ Հակոբյանն ասել է, որ դա այն փոխզիջումն է, որի համար նախկինները պետք է հրաժարվեին իշխանություններին քննադատելու իրենց քայլերից, սակայն իրականում Սերժ Սարգսյանի համար հանձնաժողով գնալը մեծ բեռ չէր։

Մանրամասները՝ տեսանյութում: