Ավելի քան 2 հազար մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված միանվագ աջակցություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

․

Բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188 միլիոն 732 հազար դրամ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2 307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188,732,000 դրամ»,- գրել է Բաթոյանը։