«Կորոնավիրուսի թողած սպիերը...». Արսեն Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ ապրիլի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչ տեսք ունեն կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող բուժաշխատողների դեմքերը երկար ժամանակ դիմակ կրելուց հետո և կից գրառում արել։։

«Կորոնավիրուսի թողած սպիերը...»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր 72-ամյա պացիենտ է մահացել: Առողջապահույան նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 5160 (վերջին մեկ օրում՝ 258) թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 4-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 149 անձ (վերջին մեկ օրում՝ 11 մարդ), 12 պացիենտ մահացել է: