Իտալիայում նվազում է կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը. ТАСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

իտալիա

Իտալիայում կորոնավիրուսով նոր գրանցման դեպքերը վերջին մեկ օրում կազմել են 1396, ինչը 10 տոկոսով պակաս է նախօրեին գրանցված դեպքերից: Այս մասին հաղորդել է քաղպաշտպանության վարչությունը, փոխանցում է ТАСС-ը: Ցուցանիշը ռեկորդային է վերջին ամսվա ընթացքում։  

Մահվան ելքերի թիվը դեռևս պահպանվում է 500-ից բարձր մակարդակում. անցած օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 570 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը հասել է 18.849-ի. սա առայժմ մահացության ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Վերջին մեկ օրում բուժվածների թիվն ավելացել է 1.985-ով և համաճարակի սկսվելուց ի վեր գերազանցել 30.000-ը: Նվազեցվել է նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդների թիվը։ Կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 900.000 թեստավորում: