Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը․ Worldometer

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

կորոնավիրուս

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը։Այս մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։

Աղբյուրի հաղորդմամբ գրանցվել է վարակման 1 647 624 դեպք, ապաքինվել է 369 079 մարդ։
 
Եվրոպայում վարակակիրների թվով Իսպանիան առաջ է անցել Իտալիայից: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 157 053 դեպք, 15 970-ը՝ մահվան ելքով։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արձանագրվել է 478 098 դեպք, որոնցից 17 919-ը՝ մահվան ելքով։