Գյումրեցի տղամարդը կարծելով, թե վարակվել է կորոնավիրուսով, ինքնասպանության փորձ է արել 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

հիվանդանոց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Մարտի 28-ին ՌԴ-ից վերադարձած և ինքնամեկուսացված 66-ամյա մի տղամարդ՝ կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, քացախաթթվի էսենցիա է խմել, ինչից հետո տեղափոխվել է Գյումրի ԲԿ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են բժշկական կենտրոնից։

Տղամարդը Գյումրի ԲԿ է տեղափոխվել առավոտյան, օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան թունաբանության հիվանդանոց՝ մասնագիտական բուժում ստանալու:

Ինքնասպանության փորձ կատարած անձը Հայաստան է վերադարձել կնոջ մահվան մեկ տարին նշելու համար:  Մարտի 28-ից տանը ինքնամեկուսացված է եղել: Երեկ լրացել է նրա ինքնամեկուսացման 13-րդ օրը: