Հնդկաստանում կորոնավիրուսով մեկ օրում վարակվել է 1035 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

կորոնավիրուս
              

Հնդկաստանում կորոնավիրուսով մեկ օրում վարակվել է 1035 մարդ, վարակակիրների ընդհանուր թիվը 7447 է։

Մեկ օրում մահվան ռեկորդային թիվ է գրանցվել․ մահացել է 40 մարդ։ Երկրում ընդհանուր առմամբ մահացել է 293 մարդ։

Երկրի մարտի 25-ի դրությամբ գործում է կարանտինային ռեժիմ։