Պեսկովը հայտարարել է՝ Պուտինի առողջական վիճակը գերազանց է. ТАСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունը գերազանց է, թեպետ միջոցառումներն այս պահին ավելի շատ են, քան սովորաբար եղել են: Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը:

Հարցին, թե ինչպես է ՌԴ նախագահի առողջական վիճակը, Պեսկովը պատասխանել է. «Հիանալի: Դուք սա կարող եք տեսնել աշխատանքային գրաֆիկից։ Չնայած բոլոր շփումները իրականացվում են հեռավար ռեժիմով՝ տեսակապով, սակայն բուն միջոցառումները հիմա ավելի շատ են, քան սովորաբար կային, և, բնականաբար, էլ ավելի ինտենսիվ աշխատելու կարիք կա»: