Իրանը հրաժարվել է ամերիկյան օգնությունից կորոնավիրուսի դեմ պայքարում. «Ամերիկայի Ձայնը»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

իրան

Իրանը հրաժարվել է ամերիկյան օգնությունից կորոնավիրուսի դեմ պայքարում, որի մասին տեղեկացրել է երկրի արտգործնախարարությունը: Այդ մասին գրում է «Ամերիկայի Ձայնը»:

Ըստ աղբյուրի՝ Իրանի ԱԳ նախարարության մամլո խոսնակը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը չի փնտրում որևէ օգնություն Միացյալ Նահանգներից կորոնավիրուսի դեմ պայքարում: Աբաս Մուսավին բացառել է նման որևէ խնդրանքի հնարավորությունը՝ ԱՄՆ-ին մեղադրելով այս իրավիճակը Իրանի դեմ օգտագործելու ու Թեհրանին նոր բանակցություններ պարտադրելու մեջ:

Աղբյուրը նաև հիշեցնենք, որ Իրանը կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրների շարքում է, որտեղ զգացվում է բժշկական պարագաների ու սարքերի պակաս: Երկրում համաճարակից մահացել է ավելի քան 3700 մարդ, իսկ հիվանդների թիվն անցել է 60 հազարը: Դրա մասին տեղեկություններ է տրամադրել Իրանի առողջապահության նախարարությունը: