Արցախում Հայրենական պատերազմում զոհվածների ընտանիքներին կտրամադրվի մեկ ամսվա պարենամթերք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

հասարակական

Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության փոխանցմամբ, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ապրիլի 11-ին մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի կողմից Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքներին, հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրված մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների՝ նախարարության միջոցով բաշխման գործընթացը: 

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։