Երեւանի Սարկավագի փողոցում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Mercedes Sprinter»-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

վթար

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 121/5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Օկսանա Խ., ծնված 1997 թ.) և «Mercedes Sprinter» (վարորդ՝ Նարեկ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: