ԱՀ նախագահը հանձնարարել է ընտրությունների ընթացքում կատարել առողջապահական միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

բակո

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի և ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով, որ ընդունվող որոշումների մասին ըստ անհրաժեշտության անմիջապես կտեղեկացվի բնակչությանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: