Արտակարգ իրավիճակի ընթացքում Արցախի զորամասերում չեն լինի տեսակցություններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

հասարակական

Արցախում մինչև մայիսի 12-ը հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ սահմանափակումներ են մտցվել նաև քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հոգեբուժական կազմակերպություններում և Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում։ 

Այս մասին ասված է արտակարգ իրավիճակի հրամանագրի համապատասխան հավելվածում․

«17. Քրեակատարողական հիմնարկում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`

1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).

3) կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:

18. Քրեակատարողական հիմնարկում քրեակատարողական հիմնարկի առա-ջարկությամբ և Պարետի ցուցումով կարող են սահմանափակվել կամ արգելվել`

1) զբոսանքները.

2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղա-շարժվելը.

3) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:

19. Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`

1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).

20. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամա-սերում արգելվում են`

1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).

3) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառա-յողների արձակուրդը.

4) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:

21. Սույն հավելվածի17-19-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթ-ների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատար-վող այցելությունների նկատմամբ»։