Երևանի «Արարատը» հերքում է գլխավոր մարզչի հեռացման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News  

Կովալինով

Երևանի «Արարատը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում հերքում է մամուլում շրջանառված լուրերը, որոնց համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:

ՖԱ «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»։