Կադիրովն ինքնամեկուսացումը խախտողներին կուղարկի դաշտային աշխատանքի

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News  

Կադիիրրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ինքնամեկուսացման ռեժիմը խախողներին պատժելու տարբերակ է մտածել։ Նա առաջարկում է նրանց ուղարկել գյուղատնտեսական աշխատանքի։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Կադիրովի կարծիքով՝ անարդար է հարազատներից մեկի սխալի հետևանքով ամբողջ ընտանիքին պատժելը, այդ պաճառով ինքնամեկուսացումը խախտողները տուգանքի փոխարեն այլ կերպ կկպատժվեն․

«Նա չէր կարողանում նստել տանը և դուր է եկե՞լ։ Թող այդպես լինի, ամբողջ օրը կաշխատի դաշտում և օգուտ կտա։ Մենք նրա համար աշխատանքը կգտնեն։ Թող դաշտերում հերկի, ցանի և աճեցնի»։

Չեչնիայի ղեկավարի պնդմամբ՝ խախտողները տուն չեն վերադառնա մինչև համաճարակն ամբող Ռուսաստանում չավարտվի։

 Չեչնիայում կորոնավիրուսով վարակման 43 դեպք է գրանցվել, 3 մարդ մահացել է, 15-ը՝ ապաքինվել։