Ֆրանսիայի հարավում հայ կամավորները մոտ 13 հազար դիմակ են բաժանել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

հասարակական

Ֆրանսիայի հարավում բնակվող հայերը պանդեմիայի օրերին պաշտպանիչ դիմակներ են պատրաստում և բաժանում տարբեր քաղաքներում։ Սա բարեգործական ակցիա է, որը նախաձեռնել են մի խումբ կամավորներ։ Նախաձեռնության շրջանակներում կամավորներն իրենց սեփական միջոցներով կարում են մեծաքանակ դիմակներ և դրանով աջակցում տարբեր քաղաքների կազմակերպություններին։

Նախաձեռնությունը կազմակերպել և իրականացնում են մեր 5 հայրենակիցները՝ Հովիկ Սարգսյանը, Գևորգ Ներսիսյանը, Գոհար Գալուստյանը, Արմեն Մարտիրոսյանը և Մարտին Աբրահամյանը։ 

«Մոտ 13 հազար բժշկական դիմակ է պատրաստվել, որն արդեն հասցրել ենք բաժանել բազմաթիվ քաղաքներում՝ Մոնպելիե, Նիցցա և այլն։ Դիմակները հատկացնում ենք միայն թիրախային վայրերին․ բժշկական հաստատություններին, ծերանոցներին, հրշեջ ծառայություններին», - 24News-ին պատմում է կամավորական խմբի անդամ Հովիկ Սարգսյանը։

Կամավորական խումբը նպատակ ունի Ֆրանսիայի մոտ 55 քաղաքների ապահովել պաշտպանիչ դիմակներով։ Խմբի անդամները նշում են, որ բարեգործական ակցիան շարունակական է, և կոչ են անում մյուսներին ևս միանալ այս նախաձեռնությանը։

հասարակական
հասարակական

 

հասարակական
հասարակական
 Սոնա Գրիգորյան