Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 73 303-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Իրան
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղու, անելով Իրանի առողջապահության նախարարի խորհրդականին, գրում է, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 73 303-ի, մահացության դեպքերը 4585-ն են: 

«Գրանցվել է վարակման 1617 նոր դեպք: Ընդհանուր թիվը 73 303 է»,-գրել է Ալիռեզա Վահաբզադեն իր թվիթերյան միկրոբլոգում, ապա նաև տեղեկացրել է, որ վարակվածներից մոտ 46 000-ն առողջացել է:

Նշենք, որ վարակվածների թվով Իրանը աշխարհում 8-րդ երկիրն է, հաջորդում է վարակի էպիկենտրոն համարվող Չինաստանին: Թուրքիան հաջորդում է Իրանին, 9-րդ հորիզոնականում է: