«Հայաէրոնավիգացիա»-ի շենքում մեկուսացված աշխատակիցների թեստերի արդյունքները բացասական են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

հասարակական

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Հարգելի քաղաքացիներ

Տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: «Ավիաբուժ»բ/կ ՓԲ եւ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:

Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության եւ իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար»,- ասվում է հայտարարության մեջ։