ՌԴ-ում ՀՀ դեսպանը տեսակապով խոսել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

դեսպան

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։ Միևնույն ժամանակ քաղաքացիները դեսպանությանն են փոխանցել հնարավոր չվերթին սպասողների ցուցակը։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

«Հետագայում դեպի Հայաստան հնարավոր թռիչքի պարագայում նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն։
Դեսպանությունն իր կողմից ցուցակը կփոխանցի թռիչքն իրականացնող ավիաընկերությանը։

Նշենք, որ առաջիկա ժամանակահատվածում դեպի Երևան թռիչք չի նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացվի քաղաքացիներին»։