Թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած ԱՀ երկու քաղաքացի.նրանց մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

արցախ

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի»: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Շտաբի փոխանցած տեղեկություններով՝ կորոնավիրուսային վարակի դեպք նրանց մոտ չի հաստատվել. «Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների  պատճառով»: