«Տոտենհեմ»-ն իր մարզադաշտը վերածել է կորոնավիրուսի ախտորոշման կենտրոնի. ТАСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

տոտենհեմ

Տոտենհեմն առաջինն է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից, որը, կորոնավիրուսով պայմանավորված, իր մարզադաշտը վերափոխել է բժշկական կենտրոնի: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:

Անգլիայի առաջնության անորոշ ժամանակով դադարի ընթացքում ակումբն իր մարզադաշտը կտրամադրի կորոնավիրուսի ախտորոշման համար: Դրանից բացի, որոշ տարածքներ կհատկացվեն կանանց հետազոտությունների համար, հանդերձարաններից մեկը կգործի որպես ծննդատուն:

Նշենք, որ ավելի վաղ Տոտենհեմն իր մարզադաշտը տրամադրել էր որպես հյուրանոց՝ Մեծ Բրիտանիայի առողջապահական ծառայության աշխատակիցների համար: