Մասիս Մայիլյանը «մանթո» ընկավ, Սամվել Բաբայանը փոշմանել է նրան աջակցելու համար․ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ընտրությունների երկրորդ փուլի պայքարից դուրս գալու քայլն անհասկանալի մնաց։ Ավելին՝ դեռ քարոզարշավի առաջին փուլում նա հեռուստաելույթներում և քարոզարշավներում իրեն աջակցող Սամվել Բաբայանին հակառակ տեսակետներ էր հնչեցնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

«Իր պահվածքից Բաբայանն էլ է արդեն փոշմանել։ Նա ծրագիր ուներ, որ նրան, ում աջակցում է, դառնա նախագահ։ Հո չէ՞ր աջակցում, որ այդ մարդը  ճամփի կեսից գնա այլ ուղղությամբ։ Անհասկանալի մնաց, թե ինչ կատարվեց»,- ասել է Մելքոնյանը։

Մելքոնյանը կարծում է, որ առաջին փուլում Մայիլյանին տված ձայների մեծ մասը Սանվել Բաբաբյանինն էին։
«Եթե այդ մարդը տարել է այդքան ձայն ու չի մտել ԱԺ, բնական է, որ այդ ձայները Բաբայան Սամվելինն էին։ Դա ո՞ւմ հասկանալի չէ։ Հենց երևի դրանից մի քիչ «մանթրաշ» ընկավ և իմանալով, որ պարտվելու է երկրորդ փուլում, հրաժարվեց»,- ընդգծել է նախկին փոխնախարարը։

Մելքոնյանը չի բացառել Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան հնարավոր կոալիցիոն գործակցությունը՝ վերջինիս նախագահ ընտրվելու դեպքում։

Շարունակությունը՝ տեսանյութում։