Հրդեհ՝ Վարդաղբյուր գյուղում. այրվել է 300 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

հրդեհ

Ապրիլի 13-ին՝ ժամը 14:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի Գյումրու խճուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 15:22-ին: Այրվել է Արտակ Թ.-ին պատկանող մոտ 300 հակ անասնակեր: