Մահացել է Դաքքայի հայկական եկեղեցու վերջին պահապան հայը՝ Մարթինը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

աշխարհ

Բանգլադեշի Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիթոլա շրջանում գտնվող հայոց հնագույն եկեղեցիներից մեկում՝ Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին վերջին տասնամյակներում պահող միակ հայը՝  Միքայել  Հովսեփ Մարտիրոսյանը մահացել է, հաղորդում է «Արեւելքը»

Մահվան լուրը հաղորդել է նրա ընտանիքը՝ նշելով, որ Դաքքայում արդէն հայ չկար,  եկեղեցին  վաղուց վանահայր չուներ եւ Մայքլ Ջոզեֆ Մարթինն էր Դաքքայի մեջ ապրող միակ հայը, որ պահում էր եկեղեցին:

Նա ծնվել է 1930-ին՝ Բիրմայում եւ Դաքքա էր գնացել 1942-ին։  1980-ականներից նա խնամում էր եկեղեցին եւ նրա հարեւանությամբ գտնվող  գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։

Հայկական եկեղեցուն մատուցած իր ծառայության համար Ջոզեֆ Մարթինը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից շքանշան էր ստացել: Նա մահացել է Կանադայում, որտեղ փոխադրվել էր տարիքի եւ հիվանդության բերումով՝ զավակների մոտ լինելու համար: