45․000-ից ավելի դիմում ենք ստացել մի քանի ժամում․ Բաթոյան

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News     

8-րդ ծրագիրը մեկնարկել է երեկ, այն վերաբերում է կորոնավիրուսից տուժած այն աշխատակիցներին, ովքեր գրանցված են եղել։ Այս մասին ասուլիսում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Երեկ՝ մի քանի ժամում ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում ֆիզիկական անձանցից, որոնցից 27 հազարը հաստատվել է։ Այս 27 հազար հոգին ընդհանուր 1,8 միլիարդ դրամի չափով աջակցություն կկարողանա ստանալ արդեն այսօր բանկերի կամ իրենց անձնական հաշիվների միջոցով»,- նշել է նա։