Ժամը 11:00-ի դրությամբ Արցախում ընտրել է քաղաքացիների 15,2 %-ը, առաջին փուլում` 24,9 %

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

 

արց
Արցախի ԿԸՀ-ն հայտնում է, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 15771 ընտրող  կամ ընտրողների 15,2 տոկոսը: 

Մարտի 31-ին՝ ընտրությունների առաջին փուլում ժամը 11-ի դրությամբ մասնացել էր ընտրողների 24,9 տոկոսը ( 26 037 ընտրող):

Նշնեք, որ Արցախում նախագահական ընտրություններն ընթանում են հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Թեկնածուներից Մասիս Մայիլյանը կոչ է արել արցախցիներին չմասնակցել քվեարկությանը: