Քննարկում ենք Արցախում ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը. Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

հասարակական

Մենք քննարկում ենք Արցախում ազատ տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու հարցը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Հավանաբար, սկզբից կկիրառվի առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, անհրաժեշտության դեպքում այն կտարածվի ամբողջ Արցախի վրա»,-ասաց պետնախարարը: