ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի 2.774 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 21.102-ը. օպերշտաբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ՌԴ

Ռուսաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 21.102-ի, մեկ օրվա ընթացքում երկրի 51 տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի 2774 նոր դեպք: Այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը:

Մեկ օրում Ռուսաստանում վարակից մահացել է 22 մարդ։ Կորոնավիրուսի համաճարակից զոհերի ընդհանուր թիվը հասել է 170-ի։ Վերականգնվել է 1694 մարդ։

Վարակման դեպքերի թվով առաջին տեղերը զբաղեցնում են Մոսկվան (13.002 վարակված, 95 մահվան ելքեր) և Մերձմոսկվան (2315 վարակված, 24 մահվան ելքեր):