Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ի գործադրած բռնության փաստով ՀՔԾ-ում 2 քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

հքծ

Սիսիանում քաղաքացիների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է երկու քրեական գործ: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Օրերս Սիսիանում քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև միջադեպի էր եղել, որի հետ կապված ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Ըստ գործի նյութերի՝ Սիսիանի բնակիչները հաղորդում են ներկայացրել ՀՔԾ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների վերաբերյալ, որի շրջանակում հարուցվել է 2 քրգործ: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան:

Ըստ խոսնակի՝ քրգործերից մեկը վերաբերում է Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի և ոստիկանապետի պաշտոնակատարի միջև տեղի ունեցած միջադեպին: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Մյուս քրգործը հարուցվել է Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) և 309.1-րդ հոդվածներով (խոշտանգումը):

Ավելի վաղ միջադեպի մասին գրել էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ տեղեկացնելով, թե Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ն բռնություն է գործադրել քաղաքացիների նկատմամբ։

«Հատուկ նոր ոստիկանապետի համար։ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են»,- գրել էր ԼՀԿ-ական պատգամավորը։