Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքներ մուտքն ու ելքն արգելվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News      

Թբիլիսի

Ապրիլի 15-ից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում 10 օրվա ընթացքում արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը:

Այս մասին հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Առաջին անգամ Վրաստանում մեկ օրում վարակի 30 դեպք է հաստատվել: Վարչապետի խոսքով՝ երկրում ակտիվորեն շարունակվում է վարակի ներքին տարածումը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 10-ը: