Վրաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 10-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

․

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը, այս մասին Վրաստանի կառավարության շենքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

 «Որոշման ընդունումից հետո կանոնները խտացվելու են։ Մենք դիմել ենք նախագահին, որ նա մոտ ժամանակները դիմի Խորհրդարանին՝ երկրում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու համար»,- հաղորդել է վարչապետը:

Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից 10 օր շարունակ կարգելվի Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի մուտքը և ելքը:

Նշենք, որ Վրաստանում այսօր կորոնավիրուսով վարակման 500 նոր դեպք է ստուգվում: Արձանագրվել է COVID-19-ով վարակման 296 դեպք, որոնցից 69-ն առողջացել են: