Կորոնավիրուսի համաճարակը իր պիկը դեռ չի անցել. ԱՀԿ ներկայացուցիչ. TAСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

կ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսով նոր հիվանդացածների թիվը նվազել է, մինչդեռ եվրոպական այլ երկրներում դեռևս արձանագրվում է հիվանդացության աճ: Երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը հայտարարել է, որ համաճարակի պիկը դեռ չի անցել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Եվրոպայում կորոնավիրուսի ներկայիս իրավիճակի մասին Մարգարետ Հարրիսը նշել է, որ «պատկերը միանշանակ չէ»:

Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսով նոր հիվանդացածների թիվը նվազել է , սակայն այլ պետություններում «դեռևս աճ է նկատվում»: Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի մասին է: