Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին մասնակցել է 47050 ընտրող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

արցախընտրություններ

Արցախի Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):

Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները:  ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող:

Տեղեկացնենք, որ պայքարն ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև: Քվեարկության առաջին փուլում Արայիկ Հարությունյանն ստացել էր 36 076 քվե (49.26 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս):