Թուրքիայում ռումբի պայթյունից մարդ է զոհվել. կասկած կա՝ հեղինակն ահաբեկչական խմբավորումն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

թուրքիա

Թուրքիայի Շըրնաք նահանգում պայթյուն է տեղի ունեցել։ Շըրնաքի նահանգապետարանից արված հայտարարության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Սիլոփի շրջանի Քյոսրելի գյուղում։ Շինհրապարակի հարևանությամբ՝ ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը պայթել է առավոտյան ժամը 08։25-ին։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ենթադրվում է, որ այն տեղադրել են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) անդամները։

Պայթյունի հետևանքով զոհվել է դիարբեքիրցի 28-ամյա բանվոր Յասին Սաղըրը։ Անվտանգության աշխատակիցները դեպքի վայրում լայնամասշտաբ աշխատանքներ են սկսել։