Նույն ոգով կշարունակենք մասնակցել Արցախի առավել հզորացմանը. Արամ Ա կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

Արամ Ա

Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Արցախի Հանրապետության ամրացումը, հայոց բանակի հզորացումը եւ տնտեսության զարգացումը մեր Սուրբ Աթոռին համար միշտ եղել են առաջնահերթ հանձնառություններ։ Անցնող տարիների ընթացքում մեր հանձնառությունը գործի վերածող ծրագրեր ենք մշակել թե՛ Կաթողիկոսարանը ուղղակիորեն, եւ թե իր թեմերի միջոցով։ Վստահեցնում ենք Ձեզ, որ նույն ոգիով պիտի շարունակենք գործնապես մասնակից դառնալ Արցախի առավել հզորացման աշխատանքներին»,- ասել է Արամ Ա-ն: