Մարությանը ծանոթացել է ԱԴ-ի պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

քաղաքապետարան

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին»: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում քաղաքապետը ծանոթացել է զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ:

Փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, տեղափոխել են 1545 քաղաքացու:

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար և նշել է, որ քաղաքային իշխանությունն այսօր մշակում է նոր ծրագրեր՝ բուժանձնակազմի համար ավելի հարմարավետ պայմանների ապահովման և աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ»: