Քաշաթաղի շրջանի վարակի օջախը մարել է, ունենք 2 առողջացած. Արցախի պարետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Արցախ

Արցախի պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը հայտնել է, որ այսօրվա 16 թեստերի պատասխանները բացասական են, ունենք առողջացման 2 դեպք և ունենք մեկ օջախի լրիվությամբ ավարտ, խոսքը Քաշաթաղի շրջանի օջախի մասին է։

«Օրեր անց նույնիսկ կարող ենք այնտեղի սահմանափակումները չեղարկել, բայց ապահովության համար ևս մեկ անգամ կանցկացնենք ախտահանման աշխատանքներ։ Արցախում արել ենք 75 թեստ, ունենք 6 վարակակիր, 2 առողջացած»,-ասել է Արցախի պարետը: