Դատավոր Ազարյանին պատասխանատվության ենթարկելը կհանդիսանա ոտնձգություն․ փաստաբան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 15, 24 News

․

Փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Այսօր նորություններից տեղեկացա, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ արդարադատության նախարարի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Մանրամասներին չտիրապետելով հանդերձ՝ պետք է նշեմ, որ դատավոր Ա․Ազարյանը այն եզակի դատավորներից է, ով ղեկավարվում է բացառապես արդարադատության շահով, թե մասնագիտական, թե բարոյական առումներով օրինակելի որոշումներ է կայացնում, և առհասարակ նրա գործունեությունը մեծ հեղինակություն է բերում դատական համակարգին։

Նա և նրա նման մի քանի դատավորներ, «գետին հակառակ լողալով», ապացուցել են, որ ՀՀ-ում իրապես գոյություն ունի անկախ դատավորի տեսակ, և դարձել են «արդարադատության խորհրդանիշներ»։

Չեմ հավատում, որ նրա նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը օբյեկտիվ հիմքեր ունենա, սակայան ամեն դեպքում Բարձրագույն դատական խորհրդին կոչ եմ անում որոշում կայացնելիս հաշվի առնել, որ դատավոր Ա․Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կհանդիսանա ոտնձգություն «արդարադատության խորհրդանիշի» նկատմամբ»։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը կլինի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։