Ինչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն ապրիլի 24-ին. ջահերով երթ չի լինի. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 16, 24 News

․

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցությունն այս տարի ավանդական ջահերով երթ չի իրականացնի ապրիլի 23-ին՝ պայմանավորված առողջապահական ռիսկերով։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի կոչ են արել ջահերով երթ չանել, բայց միջոցառում, այնուամենայնիվ, անելու են. «Միջոցառում անելու ենք կանոնները պահելով և փոքրաթիվ քանակությամբ»,- ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: