Լավրովը տարբերակներ է թվարկել, թե որտեղից կարող էր առաջանալ կորոնավիրուսը. «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցի շրջանակում կարծիք է հայտնել, որ դասեր քաղելու և հնարավոր համավարակներին պատրաստվելու համար COVID-19-ի ի հայտ գալու վարկածները պետք է ուսումնասիրել և դա անել սթափ գլխով: 

Ըստ Լավրովի՝ անգլիացիներն ու ամերիկացիները Չինաստանին մեղադրում են, որ բոլորին ժամանակին չի իրազեկել, իսկ հանրապետականներն ու դեմոկրատները՝ Դոնալդ Թրամփին, որ կարևորություն չի տվել պոտենցիալ սպառնալիքին:

Լավրովը թվարկել է նաև կորոնավիրուսի առաջացման մի քանի վարկածներ: Դրանցից մեկի համաձայն՝ Ուհանում լաբորատորիա է եղել, որտեղ Պենտագոնը ֆինանսավորել է չղջիկների վրա կատարվող փորձարկումների ծրագիրը:

«Սա ոչ միայն հետաքրքիր է: Այստեղ կարևոր է հասկանալ, թե իրականում ինչպես է եղել»,- ասել է Լավրովը:

ԱԳ նախարարի մեկ այլ վարկածի համաձայն՝ ԱՄՆ պատվիրակությունը, որ գնացել էր Ուհան՝ զինվորական սպորտային խաղերի մասնակցելու, ապրել է հյուրանոցում, որը մոտ էր տեղակայված շուկային, որտեղ էլ հենց հայտնաբերվել են վարակման առաջին դեպքերը:

«Սրանով պետք է զբաղվել, բայց առանց էմոցիաների, համադրելով փաստերը, ոչ թե տեղեկատվության հոսքում փնտրել միայն այն, ինչ կարող է վարկաբեկել մրցակցիդ»,- ասել է Լավրովը: