Հրազենի գործադրմամբ սպանվածը տարիներ առաջ նույն վարչական շրջանում կրակոցներ էր արձակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

հասարակական

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 15-ին, Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանն էր։

Մ. Սարգսյանը եղել է Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայով, երբ անհայտ անձը Բակունց փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Մ. Սարգսյանի ուղղությամբ, ով կրակոցների վայրից վիրավոր վիճակում մեքենան մոտ 700 մետր քշելով՝ բախվել է աջակողմյան հատվածում կայանված Ford Transit, Opel և Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաներին։ Կրակոցի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանված Մ. Սարգսյանը տարիներ առաջ Նոր Նորք վարչական շրջանում կրակոցներ էր արձակել։