Fox News-ը հայտնել է, որ COVID-19-ը լաբորատոր ծագում ունի. Интерфакс

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News 

լաբորատորիա

Կորոնավիրուսային վարակը՝ COVID-19-ը, ծագել է Ուհան քաղաքաի լաբորատորիայում,  դրա աշխատակիցը դարձել է «զրոյական հիվանդը»:  Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fox News-ը հղում անելով աղբյուրներին:

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ Չինաստանը փորձել է ապացուցել, որ երկրի՝ վիրուսները հայտնաբերելու և պայքարելու կարողությունը հավասար է կամ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ն:

Ի սկզբնե վիրուսը լաբորատոր ճանապարհով փոխանցվել է մարդուն չղջիկից, այնուհետև տարածվել է Ուհանի բնակչության շրջանում, հայտնում է հեռուստաալիքը:

Զրուցակիցներից մեկի կարծիքով ՝ COVID-19- ի տարածումը կարող է դառնալ «բոլոր ժամանակների ամենաթանկ կառավարական արդարացումը»:

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, չղջիկները երբեք չեն վաճառվել Ուհանի շուկայում, որն ի սկզբանե համարվում էր վիրուսի օջախը: Ուհանի շուկայի օգնությամբ Չինաստանը փորձել է շեղել ուշադրությունը լաբորատորիայից:

Ավելի վաղ, Washington Post- ը հաղորդել էր, որ ԱՄՆ դեռ  2018 թվականի հունվարին նախազգուշացրել է Ուհանի համաճարակաբանական ինստիտուտի լաբորատորիաների անբավարար անվտանգության մասին, և որ գիտնականներն իրականացնում են չղջիկներից փոխանցվող կորոնավիրուսի ռիսկային ուսումնասիրություններ: