Երթուղայինի վարորդները, մանկապարտեզի, սպորտային ակումբի աշխատակիցները ևս գումար կստանան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

կովիդդ

Կառավարության որոշմամբ ընդլայնվեց 8-րդ և 9-րդ միձոցառումների շրջանակը։ Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության՝ ապրիլի 16-ի նիստի ընթացքում:

Ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու կհանդիսա նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ 

Ըստ որոշման՝ 8-րդ միջոցառման շահառու կդառնան նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը. 

1. ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
2. նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
3. սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
4. զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։