Արարատ Միրզոյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահին. քննարկվել են առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

հանդիպում

«Ազգային ժողովում հյուրընկալեցի Արցախի նորընտիր նախագահին»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: 

«Քննարկեցինք առաջիկա անելիքները»,- հավելել է Միրզոյանը:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին ընտրվել է Արցախի նախագահ. նա ստացել է ընտրողների 84,5 տոկոս քվեն: